Uncategorized

Ճանփորդություն դեպի Երասխահուն գյուղի դպրոց

Մենք այսօր առավոտյան ընդհանուր պարապունքից հետո Հարավային, Արևմտյան և Ավագ դպրոցից մի խմբով ուղևորվեցինք դեպի Երասխահուն գյուղ: Մենք ճանապարհին խաղեր խաղացինք, բայց ճանապարհը երկար տևեց: Երբ որ հասանք դպրոց, նրանք մեզ լավ դիմավորեցին: Մենք նրանց տարել էինք նվերներ՝ համակարգիչ և գրքեր: Մասնակցեցինք ապրիլյան պատերազմին նվիրված միջոցառմանը: Միջոցառման ավարտին նրանք պարեցին իրենց պարերը, իսկ հետո մենք նրանց հետ պարեցինք մեր ազգագրական պարերը: Միջոցառումից հետո նրանք մեզ ասացին, որ ուզում են մեր կրթահամալիրի պուրակը ստեղծել իրենց դպրոցի բակում: Մենք շատ ուրախացանք և նրանց հետ ծառեր տնկեցինք: Մենք նրանց անակնկալ արեցինք և հինգշաբթի հրավիրեցինք մեր կրթահամալիր: Նրանք մեծ հաճույքով ընդունեցին հրավերը: Մենք չգիտեինք, որ այնտեղ երեխաներին հաց են տալիս: Մեզ էլ  հյուրասիրեցին: Շատ ճոխ սեղան էին պատրաստել մեզ համար: Հացը ուտելուց հետո մենք գնացինք բակ և զրուցեցինք մեր դպրոցներից, խաղացինք բազմազան խաղեր, պարեցինք, իսկ հետո ուղևորվեցինք մեր կրթահամալիր:

Թողնել մեկնաբանություն