կենսաբանություն

Սիմբիոզ

Սիմբիոզ, երկու կամ ավելի կենսաբանական տեսակների միջև փակ և հաճախ՝ երկարատև փոխազդեցությունը։ 1877 թ. Ալբերտ Ֆրանկը գործածել է բացատրելու համար քարաքոսների փոխադարձ կապը։ 1879 թ. գերմանացի սնկաբան Հայնրիխ դե Բարին այդ բառը սահմանել է որպես՝ «տարբեր օրգանիզմների համատեղ ապրելը»։ Սովորաբար, տեսակների համար այդ կապը լինում է փոխշահավետ։
Սիմբիոզի ամենահայտնի օրինակներից է միջատների միջոցով բույսերի ծաղիկների փոշոտումը, որի ընթացքում միջատները սնվում են նեկտարով։

Շարունակել կարդալ “Սիմբիոզ”
կենսաբանություն

Մուտացիա

Մուտացիա, գենոտիպի կայուն (այսինքն՝ այնպիսին, որ կարող է ժառանգվել տվյալ բջջի կամ օրգանիզմի սերնդների կողմից) փոփոխություն, որը իրականանում է արտաքին կամ ներքին միջավայրի ազդեցության տակ։ Մուտացիաների առաջացման պրոցեսը ստացել է մուտագենեզ անվանումը։

Մուտացիաները լինում են՝

  • ինքնաբուխ, առաջանում են ինքնաբերաբար օրգանիզմի ողջ կյանքի ընթացքում իր համար

  • նորմալ շրջակա միջավայրի պայմանների դեպքում 10^{{-9}} — 10^{{-12}} մոտավոր հաճախականությամբ յուրաքանչյուր նուկլեոտիդի բջջային գեներացիայի ընթացքում,
  • աջակցված, գենոմի ժառանգվող փոփոխությունները, որոնք առաջանում են շրջակա միջավայրի ոչ բարենպաստ ազդեցության կամ արհեստական պայմաններում այս կամ այն մուտագեն ազդեցությունների արդյունում։
Շարունակել կարդալ “Մուտացիա”
կենսաբանություն

Մենդելի առաջին օրենք

Մենդելի 1 օրենք, Մենդելի առաջին օրենքն իրենից ներկայացնում է առաջին սերնդի միակերպության կանոնը։ Եթե խաչասերվող օրգանիզմները միմյանցից տարբերվում են մեկ հատկանիշով, ապա այդպիսի խաչասերումը կոչվում է միահիբրիդային խաչասերում:Այսպիսով, միահիբրիդային խաչասերման ժամանակ ուսումնասիրվում է միայն մեկ հատկանիշ։

Շարունակել կարդալ “Մենդելի առաջին օրենք”
կենսաբանություն

Մեյոզ

Մեյոզ կամ բջջի ռեդուկցիոն բաժանում, էուկարիոտ բջիջների՝ կենդանիների, բույսերի և սնկերի սեռական բազմացման ժամանակ իրականացող բաժանման հատուկ եղանակ։ Մեյոզով կիսվող բջիջներում քրոմոսոմային հավաքակազմի քանակը կրճատվում է երկու անգամ՝ մեկ դիպլոիդ բջջից առաջանում են չորս հապլոիդ բջիջներ։ Մեյոզի արդյունքում առաջացած բջիջները, կամ գամետներ են (կենդանիների դեպքում), կամ սպորներ (բույսեր)։ Կենդանիների արական գամետներն անվանում

Շարունակել կարդալ “Մեյոզ”
կենսաբանություն

ԴՆԹ և ՌՆԹ

Նկարագրել ԴՆԹի կառուցվածքը, համեմատել ՌՆԹի հետ՝ նշելով կառուցվածքային և ֆունկցինալ տարբերությունները։


ԴՆԹ-ն երկպարույր է և իրենից ներկայացնում է երկու շղթաներ, որոնք պտտվում են միմիյանց շուրջ: ԴՆԹ-ի մոլեկուլը կազմված է 4 տեսակի նուկլեոտիդներից A, T, C և G, ադենին, Թիմին, Ցիտոզին,Գուանին: Նուկլեոտիդը միացություն է, որը կազմված է 3 նյութից: Ազոտական որոշակի տեսակի հիմքից, ածղաջրից և ֆոսֆորական թթվից: ԴՆԹ- ի մեջ A-ն (ադենին) պարտադիր միանում է T (Թիմին)- ին, իսկ C (Ցիտոզին)- ը G (Գուանին)- ին:

ՌՆԹ-ի և ԴՆԹ-ի միջև գոյություն ունի 3 հիմնական տարբերություն.

  1. ԴՆԹ-ն պարունակում է դեզօքսիռիբոզ, իսկ ՌՆԹ-ն՝ ռիբոզ, որն ունի լրացուցիչ հիդրօքսիլ խումբ։ Այս խումբը մեծացնում է մոլեկուլի հիդրոլիզի հավանականությունը, այսինքն՝ նվազեցնում ՌՆԹ-ի մոլեկուլի կայունությունը։
  2. Ադենինին կոմպլեմենտար նուկլեոտիդը ոչ թե թիմինն է, ինչպես ՌՆԹ-ում, այլ ուրացիլը, որը թիմինի չմեթիլացված ձևն է։
  3. ԴՆԹ-ն երկպարույր է, որը կազմված է առանձին երկու մոլեկուլներից։ ՌՆԹ-ի մոլեկուլները հիմնականում ավելի կարճ են և միաշղթա։ ՌՆԹ-ի որոշ մոլեկուլներ կարող են առաջացնել կրկնակի պարույրներ, ինչպես օրինակ ՌՆԹ-ում է։
կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն

1. Արյան բաղադրություն՝պլազմա , ձևավոր տարրեր(թվարկել դրանց կառուցվածքը և ֆունկցիան)

Արյունը կարմիր գունավորում ունեցող հեղուկ է, նրա խտությունը 4-5 անգամ ավելի մեծ է, քան ջրինը: Չափահաս մարդու արյան քանակը կազմում է
մարմ
նի զանգվածի 7-8%-ը (5-6,5 լ): Այն կազմված է միջբջջային նյութից՝ պլազմայից (55-60%) և ձևավոր տարրերից (40-45%): 
Արյան պլազման դեղին, կիսաթափանցիկ հեղուկ է: Նրա բաղադրության մեջ
ջուրը կազմում է 90-92%-ը, իսկ 8-10%-ը օրգանական նյութեր և անօրգանական աղեր են: Օրգանական աղերից են սպիտակուցները (7-8%), ածխաջրերը (0,080,12%) և ճարպերը (0,5-1%), իսկ անօրգանական նյութերից աղերը կազմում են 0,9%:

Շարունակել կարդալ “Կենսաբանություն”

կենսաբանություն

Կենսաբանություն

1.Պարասիմպատիկ և սիմպատիկ նյարդային համակարգի կառուցվածքը և ֆունկցիան։

Պարասիմպատիկ ենթաբաժնի կենտրոնները գտնվում են երկարավուն, միջին

ուղեղներում և ողնուղեղի սրբանային հատվածի գորշ նյութի կողմնային եղջյուրներում:  Շարունակել կարդալ “Կենսաբանություն”
կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն- ինքնաստուգում

1. Նկարագրել Գեղձերի 3 տեսակները։ Բերել օրինակներ։

Արտազատական- Արտազատական գեղձերը ունեն ծորաններ, որոնցով նյութերն արտազատվում են մարմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին:Արտազատական գեղձերից են 

օրինակ՝ թքագեղձերը, արցունքագեղձերը, քրտնագեղձերը և այլն…:

Շարունակել կարդալ “Կենսաբանություն- ինքնաստուգում”

կենսաբանություն, Uncategorized

կենսաբանություն

Промышленность и производство в Южной Корее ускорились в 1970-х годах под руководством диктатора Пакистана Чуни. К сожалению, адекватное поддержание экосистем страны в это время было вторым главным улучшением во втором экономическом развитии страны. Շարունակել կարդալ “կենսաբանություն”

կենսաբանություն, Uncategorized

Կենսաբանություն

  • Ինչպե՞ս են շնչում փափկամարմինները:

    Շնչառական համակարգը իրենից ներկայացնում է մաշկային պարիետալ խռիկներ՝ քթենիդիաներ: Նաև մեծ նշանակություն ունի մաշկային շնչառությունը, որոշների համար այն հանդիսանում է միակը: Ցամաքային փափկամարմինների համար քթենիդիաների փոխարեն ունեն օդային շնչառության համար օրգաններ՝ թոքեր, որը առաջացել է թիկնոցային պատի ձևափոխումից, որի պատերն ունեն արյունատար անոթներ:

Շարունակել կարդալ “Կենսաբանություն”