Իրավունք, Uncategorized

Կանանց իրավունքներ և ֆեմինիզմ

Ֆեմինիզմը համարվում է պայքար իրավունքների հավասարության համար: Ֆեմինիզմի գլխավոր նպատակն է ընդունել, հարգել և հավասար իրավունքներ ընձեռնել բոլորին: Անկախ սեռից, տարիքից, կրոնից, օրենտացիայից, ռասսայից, մարմնի գույնից, ձևից և այլն…

Ես միանշանակ կողմ եմ ֆեմինզմին, քանի որ աշխարհում ոտնահարվում է կանանց իրավունքները: Մարդիկ ովքեր տեղյակ չեն ֆեմինիզմից ասում են, որ ֆեմինիզմը տղամարդկանց դեմ է, իրականում ֆեմինիզմի բուն նպատակն է ստեղծել հավասար իրավունքներ և տղամարդկանց և կանանց համար: Ֆեմինիզմի շնորհիվ կանայք ստացել են իրավունք հագնելու այն հագուստը, որը ցանկանում են, աշխատանքի իրավունք, ընտրություններին մասնակցելու իրավունք, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, ուսման իրավունք և այլն… Չնայած նրան, որ որոշ երկրներում այդ իրավունքները ոտնահարված են: Կանայք ունեն այն բոլոր իրավունքները, ինչ որ տղամարդիկ և ոչ ոք իրավունք չունի քննադատելու: Ներկա պահին շատացել են բռնության և սպանության դեպքերը տղամարդկանց կողմից և ֆեմինիզմը նաև պայքարում է դրանց դեմ։

Իրավունք

Կանանց իրավունքներ

Կանանց իրավունքներ, ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։ Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը, սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը, արդար աշխատավարձի իրավունքը, վերարտադրողական իրավունքները, սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը։

Իրավունք

Մարդու իրավունքները

  • Բոլոր մարդիկ ունեն հավասար իրավունքներ, և այդ իրավունքներն անօտարելի են՝ անկախ իրավունքի տեսակից, բնակության վայրից, էթնիկ կամ սոցիալական ծագումից, ազգային պատկանելությունից կամ կրոնից

Հայաստանի Սահմանադրության 3-րդ հոդվածը սահմանում է․

  1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է: Մարդու անօտարելի արժանապատվությունն իր իրավունքների և ազատությունների անքակտելի հիմքն է:
  2. Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների հարգումն ու պաշտպանությունը հանրային իշխանության պարտականություններն են:
  3. Հանրային իշխանությունը սահմանափակված է մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Մարդու իրավունքները մարդկանց վարքագիծը բնութագրող բարոյական սկզբունքներն ու նորմերն են, որոնք պաշտպանված են ներպետական և միջազգային իրավական ակտերով։ Սահմանման բովանդակությունից պարզ է դառնում, որ մարդու իրավունքները հիմնարար և անօտարելի իրավունքներ են, որոնք մարդը ձեռք է բերում ի ծնե, քանի որ մարդը բանական էակ է։ Մարդու իրավունքները տրված են բոլոր մարդկանց՝ անկախ ազգային պատկանելությունից, բնակության վայրից, լեզվից, կրոնից, ազգային ծագումից և այլ կարգավիճակից։ Դրանք գործում են միշտ և ամենուր, քանի որ դրանք համընդհանուր են և հավասարազոր են բոլոր մարդկանց համար։ Սրանք հիմնված են փոխադարձ հարգանքի և օրենքի ուժի վրա ու պարտավորեցնում են մարդկանց՝ հարգելու մեկը մյուսի իրավունքները։ Դրանք չեն կարող օտարվել, բացառությամբ հատուկ նախատեսված դեպքերի։ Մարդու իրավունքների օրինակ կարող է լինել ազատությունը։ Ոչ ոք չի կարող ապօրինի ձերբակալվել, ենթարկվել խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի, ինչպես նաև ոչ ոք չի կարող ենթարկվել մահապատժի։

Իրավունք

Սահմանադրություն

  • Սահմանադրական կարգի հիմունքները
  • Մարդու և քաղաքացու հիմնական իրավունքները և ազատությունները

    Հոդված 47. Հայաստանի Հանրապետության քաղաքացիության իրավունքը

1. Հայաստանի Հանրապետության քաղաքացիներից ծնված երեխան Հայաստանի Հանրապետության քաղաքացի է:

2. Յուրաքանչյուր երեխա, որի ծնողներից մեկը Հայաստանի Հանրապետության քաղաքացի է, ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու իրավունք:

Շարունակել կարդալ “Սահմանադրություն”
Իրավունք, Uncategorized

ժողովրդավարություն

Ժողովրդավարությունը հասարակության քաղաքական կազմակերպման ձև է` հիմնված ժողովրդի՝ որպես պետական իշխանության  միակ աղբյուրի, ճանաչման, ինչպես նաև իրավունքի ու սահմանադրության գերակայության, քաղաքական բազմակարծության վրա:

Շարունակել կարդալ “ժողովրդավարություն”
Իրավունք

Բուլիինգ

Բուլինգը անձի նկատմամբ կիրառվող ագրեսիվ վարքն է՝ հետապնդում, հոգեբանական տեռոր, ծեծ, հեգնանք, ծաղրանք, բամբասանքների տարածում: Այն կարող է տեղի ունենալ ցանկացած խմբում, բայց առավել վտանգավոր է դպրոցականների շրջանում: Բուլինգը կարող է դրսևորվել ինչպես իրական կյանքում, այնպես էլ՝ առցանց: Կիբեր-բուլինգը տեղի է ունենում սոցիալական ցանցերի, SMS-ների, էլեկտրոնային փոստի կամ ցանկացած այլ առցանց հարթակների միջոցով: Աշխարհում 13-ից 15 տարեկան աշակերտների կեսը՝ շուրջ 150 մլն. երեխա, ասել է, որ դպրոցում կամ դպրոցի տարածքում հասակակիցների կողմից բռնության է ենթարկվել:
Բուլիինգը բաժանվում է 5 տարատեսակների ՝

  • ֆիզիկական՝ հարվածել, թքել, հրմշտել, ուրիշի իրերին տիրանալ կամ ջարդել, միտումնավոր կամ կոպիտ շարժումներ կատարել, որոնք կարող են վնասել մարդու մարմինը կամ գույքը,
  • բանավոր՝ ծաղրել, սպառնալ, պիտակավորել, անհարկի սեռական բնույթի մեկնաբանություններ անել,
  • հոգեբանական կամ սոցիալական՝ դիտավորյալ խմբից վտարել, չընդունել, բամբասանքներ տարածել, վախեցնել, հասարակայնորեն վարկաբեկել,
  • սեռական՝ հպումեր, հարձակումներ, բռնի գործողություններ և այլն,
  • կիբեր՝ նվաստացումներ կամ կիբերսադրանք՝ տեքստային հաղորդագրություններ, սպառնալիքներ, անպարկեշտ նկարներ վիրավորական նյութեր ուղարկելը կամ տարածելը ինտերնետի կամ այլ տեխնոլոգիաների միջոցով:

Բուլիինգի զոհ հիմնականում դառնում են հասարակության մեջ իրենց տեղը ոչ ամբողջությամբ գտած անձինք, կամ այն անձինք որոնք ունեն որոշակի արտաքին, ֆիզիկական, արտաքին թերություններ՝ մեծ քիթ, տգեղ արտաքին, կաղ ոտք և այլն։ Բուլիինգի զոհ դառնալը շատ առումներով կապված է երեխաների դաստիարակությունից, ընտանեկան մթնոլորտից, որը նույնպես անդրադանում է երեխայի ինքնագնահատակի ձևավորման վրա։ Բուլիինգի ենթարկվող անձը համարվում է բուլիինգի զոհ, իսկ բուլիինգի ենթարկող անձին համարում են բուլեր։
Բուլեր դառնում են այն անձինք ովքեր իսկապես կարիք են զգում ինքնահաստատման, և երբեմն որևէ մեկին վնասելու ցանկությունը լինում է նախանձից։ Փորձերը ցույց են տվել, որ բուլերները հիմնականում լինում են այնպիսի ընտանիքներից, որտեղ գործածվում են ֆիզիկական պատիժներ, և նրանց ծնողները իրենց երեխաներին դաստիարակում են, որ յուրաքանչյուր խնդիր կարելի է լուծել ուժի, բռնության միջով։ Հետազոտությունների արդյունքները ցույց են տալիս, որ բուլերների (հիմնականում 6-9 դասարաններում) 60 տոկոսը արդեն քսանչորս տարեկանում գործած է լինում ամենաքիչը մեկ հանցանք։ Բուլիինգի զոհ դարձածները հիմնականում լինում են ոչ ապահովված ընտանիքներից, երբեմն նաև ծնողազուրկ, քանի որ նման մարդկանց վիրավորելը շատ ավելի դյուրին է։


Իրավունք

Յունիսեֆ

ՄԱԿ-ի Մանկական հիմնադրամ, միջազգային կազմակերպություն, որը գործում է Միացյալ ազգերի կազմակերպության հովանու ներքո։

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով հիմնադրամը ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։ ՅՈՒՆԻՍԵՖ-ը հիմնված է կառավարությունների և մասնավոր դոնորների ներդրումների վրա: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ընդհանուր եկամուտը 2015 թվականին կազմել է 5.009.557.471 ԱՄՆ դոլար: Կառավարությունները նպաստում են կազմակերպության ռեսուրսների երկու երրորդին: Ենթադրվում է ՅՈՒՆԻՍԵՖ-ի եկամտի 92 տոկոսը հանգանակվում է ծրագրային ծառայություններից: ՅՈՒՆԻՍԵՖ-ի ծրագրերն ընդգծում են համայնքային մակարդակով ծառայությունների զարգացումը, նպաստելով երեխանների առողջությանը և բարեկեցությանը:  ՅՈՒՆԻՍԵՖ-ի աշխատանքների մեծ մասը կատարվում է դաշտային պայմաններում, ներկայությունը 192 երկրներում և տարածքներում: 

Իրավունք

ՅՈՒՆԵՍԿՕ

ՅՈՒՆԵՍԿՕ՝ Միավորված ազգերի կրթական, գիտական և մշակութային կազմակերպություն (United Nations Educational, Scientific and Cultural Organization :


Յունեսկո

ՄԱԿ-ի մասնագիտացված գործակալություն, որը հիմնադրվել է Փարիզում: Կազմակերպության հռչակած նպատակն է նպաստել խաղաղության և անվտանգության պահպանմանը զարկ տալով միջազգային համագործակցությանը կրթության, գիտության և մշակույթի բնագավառներում բարեփոխումների իրականացման միջոցով։ Դա նպատակ ունի Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրությամբ հռչակված հիմնարար ազատությունների հետ մեկտեղ մեծացնել համընդհանուր հարգանքը արդարության, օրենքի ուժի, մարդու իրավունքների նկատմամբ: 

Շարունակել կարդալ “ՅՈՒՆԵՍԿՕ”
Իրավունք

ՄԱԿ

Միավորված ազգերի կազմակերպություն, կրճատ ՄԱԿ:
ՄԱԿը միջկառավարական կազմակերպություն է, որի առաջադրանքն է պահպանել միջազգային խաղաղություն ու անվտանգություն, ազգերի միջև զարգացնել բարեկամական հարաբերություններ, հասնել միջազգային համագործակցության և ազգերի միջև գործողությունների ներդաշնակման կենտրոնում լինել: Նպատակների թվում են միջազգային խաղաղության ու անվտանգության պահպանումը, մարդու իրավունքների պաշտպանությունը, մարդասիրական օգնության տրամադրումը, կայուն զարգացման խթանումը և միջազգային օրենքի հետևումը: ՄԱԿ-ի գլխամասային գրասենյակները գտնվում են Մանհեթեն և Նյու Յորք քաղաքներում ու համարվում են արտաօրենսդրական: Մյուս գլխավոր գրասենյակները տեղակայված են Ժնևում, Նայրոբիում և Վիեննայում: ՄԱԿ-ը աշխարհի ամենամեծ, ամենահայտնի, միջազգայնորեն ամենաշատ ներկայացված և միջկառավարական ամենահզոր կազմակերպությունն է: 1945 թվականի հոկտեմբերի 24-ին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին, ստեղծվեց այս կազմակերպությունը՝ հետագա պատերազմները կանխարգելելու նպատակով: Հիմնադրման պահին ՄԱԿ-ն ուներ անդամ 51 երկիր, այժմ՝ 193: Կազմակերպության անդամակցությունը մեծացավ 1960-ական թվականներին սկսված ապագաղութացման հետևանքով: ՄԱԿ-ն ունի 6 հիմնական կառույց՝ Գլխավոր ասամբլեան, Անվտանգության խորհուրդը, Սոցիալ-տնտեսական խորհուրդը, Խնամակալության խորհուրդը, Արդարադատության միջազգային դատարանը և ՄԱԿ-ի քարտուղարությունը: