Ճամբար, Uncategorized

Ճամբարի առաջին օրը

Այսօր մեր ճամբարի առաջին օրն էր, առավոտյան արեցինք մեր ամենօրյա ընդհանուր պարապունքը երգեցինք, պարեցինք և այլն… Հետո գնացինք պարի դահլիճ պարեցինք ընկեր Աննայի հետ և գնացինք մեր ջոկատավար ընկեր Լուսինեի դասարան: Մենք քննարկեցինք թե՝ ինչ ճամփորդությունների ենք ցանկանում գնալ, որոշեցինք ուրբաթ օրը գնալ սահադաշտ: Հետո ընտրության դասն էր ամեն մեկս գնացինք մեր ընտրության դասին և վերջապես եկավ երկար դասամիջոցը: Հետո եկանք երկրաչափության դասի երբ դասը վերջացավ ընկերներով գնացինք զվարճանքների այսպես էլ անցավ իմ ճամբարի առաջին օրը: