Կորեերեն, Uncategorized

Կորեերենի առաջադրանքներ

1) Գրել տրված վանկերի արտասանությունները (ձայնավորներ).

1. 아-ա, 이֊ ի, 어֊օ

2. 우֊ու 오֊օ 으֊ը

2) Ո՞ր բաղաձայներն են տրված.

ㅁ֊մ, ㄴ֊ն, ㄹ֊ ր/լ, ㅇ֊ նգ, ㅅ֊ս, ㅎ֊հ Շարունակել կարդալ “Կորեերենի առաջադրանքներ”

Uncategorized

11.04.2020

Գործնական քերականություն
Պարզ նախադասություն՝ համառոտ և ընդարձակ: 
Միայն ենթակայից և ստորոգյալից կամ միայն ստորոգյալից կազմված նախադասությունը կոչվում է պարզ համառոտ նախադասություն:
Օրինակ՝ Երգը լսվեց: Լուսացավ:

Ենթակա , ստորոգյալ և լրացումներ ունեցող նախադասությունը կոչվում է պարզ ընդարձակ նախադասություն:
Օրինակ՝ Ծուխն անձավներից դուրս է սողում:
Ենթակային և ստորոգյալին լրացնող անդամները կոչվում են երկրորդական անդամներ (լրացումներ):

1. Ընդարձակի՛ր նախադասությունները:
Գարունը եկավ֊ երկար սպասված գարունը վերջապես եկավ
Մենք չենք լռում֊ Դասի ժամանակ ուսուցիչները շատ են բարկանում, բայց մենք չենք լռում։
Մթնեց֊ օրը սպասվածից շուտ մթնեց։

2. Համառոտի՛ր նախադասությունները:
Ջրաղացը, անուշ-անուշ մտմտալով, մանուկ օրերից մի հեքիաթ էր պատմում՝ մանկության պես սիրուն, մանկության պես ոսկի:

Ջրաղացը պատմում էր

Հայրիկս նայեց ինձ, ես՝ նրան, ու նա ձեռքս բռնեց:

Հայրիկս ձեռքս բռնեց։

3. Տեքստը փոխադրի՛ր պարզ  նախադասություններով:

Հազար ինը հարյուր ութսունյոթ թվականի հունվարի մեկից Ֆինլանդիայում կենդանիների պաշտպանության վերաբերյալ նոր օրենք է ընդունվել։ Ըստ այդ օրենքի երկրի կրկեսներում փղերի ելույթներն արգելված են, քանի որ արևադարձային երկրների այդ հյուրերը վատ են հաղթահարում Սուոմիի ցուրտ
 կլիման: 
Փղերը միակ «մերժվածները» չեն։ Այդ ցուցակում հիշատակվում են նաև  ռնգեղջյուրները, զեբրերը, ջայլամները, կոկորդիլոսները և կապիկները:  Ֆինլանդիան աշխարհում նման հակակրկեսային առաջին օրենք ընդունողն է:

Գոյականական անդամի լրացումներ՝ որոշիչ, որոշյալ: 
Գոյականական անդամի այն լրացումը, որը ցույց է տալիս հատկանիշ (որակ, որպիսություն, չափ, քանակ), կոչվում է որոշիչ: Որոշիչ ունեցող անդամը կոչվում է որոշյալ: Որոշիչը սովորաբար դրվում է որոշյալից առաջ և պատասխանում է ինչպիսի՞, ո՞ր, որքա՞ն, ինչքա՞ն, ինչի՞ց, ինչո՞վ և նման այլ հարցերի: 


4. Կետերը փոխարինիր ինչպիսի՞ կամ ո՞ր հարցերին պատասխանող բառերով կամ բառակապակցություններով (որոշիչներով):

Օրինակ`


… ջրով լվացվեց: Զուլալ ջրով լվացվեց:
 Սարերից եկող ջրով լվացվեց:

Գունավոր ծաղիկներն օրորվում են  զեփյուռից:
Սառը գետը ողողել էր գեղեցիկ քաղաքի տներն ու պարիսպները:
Հետաքրքրասեր ճանապարհորդը պատմում էր շոգ անապատի մասին:
Գետը սպիտակ շղարշով էր ծածկվել:
Լեռների մուգ ստվերները ծածկել էին կանաչ դաշտերն ու հովիտները: Հնէաբաններըհին դամբարանից զարմանալի գործիքներ գտան:



5.  Ընդգծված ծավալուն որոշիչները  (որոշիչ բառակապակցությունները) գրի՛ր որոշյալից հետո: Կետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Անտառաբնակ բուի նման մի կին քաշում էր գանգակի պարանր: Զանգակի պարանը քաշում էր մի կին` նման անտառաբնակ բուի:

Սրտաբուխ ու մտերիմ այդ ձայնը ուշքի բերեց նրան:

Նրան ուշքի բերեղ այդ ձայնը` սրտաբուխ ու մտերիմ։

Գարնան երեկոյի նման գգվող մի ժպիտ թառել էր դեմքին: 

Դեմքին թառել էր մի ժպիտ՝ գարնան երեկոյի նման գգվող։

Կոշտուկներով պատած ու հողաբույր ձեռքերը հարգանք
էին ներշնչում:

Հարգանք էին ներշնչում ձեռքերը՝ կոշտուկներով պատած և հողաբույր։

Անտառային հավերժահարսի  նման մի աղջիկ հանկարծ փայտահատին մոտեցավ:

Հանկարծ փայտահատին մոտեցավ մի աղջիկ՝ նման անտառային հավերժահարսի։

Երկարոտն ու նրբակազմ մի կին  անցնում էր մեր փողոցով:

Մեր փողոցով անցնում էր մի կին՝ երկարոտն ու կրբակազմ։

 Գազանիկը մարդու ձեռքերին նմանվող երկար, բարակ ու ոսկրոտ մատներով թաթեր ուներ:

Գազանիկը ուներ մարդու ձեռքերին նմանվող թաթեր՝ երկար, բարակ ու ոսկրոտ մատներով։

Աշխարհագրություն, Uncategorized

Արևելյան Ասիա

  1. Ի՞նչ առանձնահատկություններ ունի Արևելյան Ասիա տարածաշրջանը:
    Արևելյան ասիաում հաճախ տեղի են ունենում ցունամիներ և կործանարար երկրաշարժեր:
  2. Ի՞նչ դեր ունի Արևելյան Ասիան համաշխարհային տնտեսությունում:
    Արևելյան ասիան շատ մեծ դեր է տանում համաշխարհային տնտեսությունում: Արևելյան ասիան աշխարհի առավել հարուստ տարածաշրջաններից է: Արևելյան ասիաում մեծ են նավթի, երկաթի, քարածխի, մանգանի, ալյումինի, կապարի, ցինկի, անագի և ուրանի պաշարները, որոնց մեծ մասը գտնվում է Չինաստանում: Նաև Չինաստանը շատ մեծ դեր է կատարում ամբողջ աշխարհի համար:
Uncategorized

Կապերն արտահայտում են հոլովական իմաստներ՝ կատարելով հոլովական վերջավորությունների դեր: Օրինակ՝ սեղանի վրա-սեղանին
Չեն հոլովում, նախադասության անդամ չեն դառնում:

3. Ընդգծված բառերը որտե՞ղ են գործածվել որպես կապ, որտե՞ղ` որպես այլ խոսքի մասեր (կապերն ընդգծի՛ր):Առաջ նա բոլորովին չէր մտածում իր արարքների մասին:
 Որոշել էր ծովափ գնալուց առաջ լողալ սովորել:
Սեղանի վրա  թափթփված թղթերի ու գրքերի մեջ մի կաշեկազմ տետր կար:
Երեսից հասկացա, որ բոլորովին էլ գոհ չէ:
Կապերը դրվում են կապվող գոյականից, դերանունից և գոյականաբար գործածված այլ բառից առաջ կամ հետո. այդ պատճառով էլ կոչվում են նախադրություններ կամ հետադրություններ: Կան մի քանի կապեր, որոնք դրվում են կապվող բառից և՛ առաջ, և՛ հետո, օրինակ՝ բացի Արամից, Արամից բացի….4. Տրված նախադասությունների մեջ ընդգծի՛ր կապերը, նշի՛ր տեսակը:
Ձիերի երամակը արածում է կանաչ լանջի տակ:
Ամպի տակից ջուր է գալիս…
Առանց նրա փաստաթղթերի, չէր կարող դուրս գալ:

5. Ուղղի՛ր սխալները:
Նվագում է դաշնամուրի վրա:
Այդ որոշման հետ բոլորը ծանոթացան:
Կանգնել է մայթի վրա:
Ինձ մոտ ոչ մի նորություն չկա:

6. Գրի՛ր տրված կապերի կազմությունը՝ դեպի, առ, դեմ, ի հաշիվ, նախքան, ընդդեմ, մեջ, մոտ, ըստ, նկատմամբ:
Պարզ
բարդ

Հայոց լեզու, Uncategorized

28.04.2020 Գործնական քերականություն

1. Ձևաբանորեն վերլուծի՛ր նախադասությունները:
Աղջկա ձեռքին գեղեցիկ փունջ էր, որն ամուր սեղմել էր հագուստին:
Հավանաբար չէր սպասում այդ արձագանքին, բայց փորձեց չխառնվել:

Աղջկա- սեռական հոլով,
Ձեռքին- գոյական, հասարակ, թանձրացական, իրանիշ, եզակի, տրական հոլով, որոշյալ
Գեղեցիկ- ածական, գերադրական
Փունջ- գոյական, հասարակ, իրանիշ, թանձրացական, անորոշ, եզակի
Որն- շաղկապ
Ամուր-
սեղմել էր- բայ
հագուստին- գոյական

2. Բառերը միացրո՛ւ իրար և ստացի՛ր նախադասություն, նաև կետադրի՛ր:

Ինչպես, տեսնել, այսօր, հրաշալի, եղանակ:
Ճանապարհ, մոտ, գեղեցիկ, ծաղիկներ, պատել, փոքրիկ, այգի:
Փչել, մեղմ, հովիկ, ծաղիկներ, ժպտալ, դալար, խոտեր, ծփալ, և, դաշտ, խաղաղություն, տիրել:

Փչում է մեղմ հովիկը, ծաղիկները ժպտում են, դալար խոտերը ծփում են և դաշտում խաղաղություն է տիրում:

3. Տեքստի բարդ նախադասություններից յուրաքանչյուրը պարզեցրո՛ւ` նրա մեջ եղած նախադասություններից մեկը հանելով (ուշադի՛ր եղիր, որ տեքստը պահպանվի):

Գոյություն ունեն հսկա որդեր, որոնց երկարությունը հասնում է մեկից երկու մետրի: Այդ հսկաներից մեկը` մեգասկոլիդեսը, որը մատի հաստություն ունի, ապրում է իր փորած ստորերկրյա շավիղներում: Նրա օրգանիզմն այնքան է հարմարվել ստորերկրյա կյանքին, որը հողից հանելիս իսկույն խեղճանում է:

Քենիայի, Կամերունի, Կոնգոյի որոշ մարզերում մինչև օրս էլ պատմում են հաստ մաշկով, օձի գլխով ու ընձուղտի վզից երկար վզով կենդանիների մասին, որոնք բնակվում են անանցանելի ճահիճներում ու լճերում: Տեղի բնակիչները պատմում են նաև, որ ոչ ոք չի հանդգնում մտնել այդ հրեշների թագավորությունը: Սակայն երբեմն նրանք իրենք են հայտնվում մարդկանց բնակավայրերում, որի պատճառով գյուղը սարսափի մատնված` փախչում է:

Նախադասության տեսակներն ըստ հաղորդակցման նպատակի

  • Պատմողական՝ հաստատական, ժխտական:
  • Բացականչական
  • Հրամայական
  • Հարցական