Հայոց լեզու

Հայոց լեզու

Օ-Ո.ՎԱՐԺՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Լրացնել բաց թողնված տառերը՝ կետերի փոխարեն դնելով Օ կամ Ո.

Ա.Առօրյա, թռչնորս, ողորկ, անօրգանական, բարօրություն, բարորակ, անդորրություն, անօրինակ, անորսալի, անօգուտ, որբանոց, տափօղակ, փող, հայորդի, ովքեր, օդանավ, սալորօղի, անօգտակար, դեղնազոծ, որրան, միօրինակ, ամենաորակյալ, շտապօգնություն, ջրօրհնեք, այդօրինակ, հօգուտ, հոգուդ, օվկիանոս, անօգնական, հոգս, բնօրրան, օրորոց, փղոսկր, կրկնօրինակ, խաղաղօվկիանոսյան, մեղմօրոր, մեղմորեն, տրտմօրոր, ոսկեզոծ, հոծ, հողմակոծ, արևազօծ, հանրօգուտ, յուրօրինակ, ցածրորակ, անորակ, արագոտն, առօրեական, մօջօրե, միջօրեական, բարձրորակ, օթյակ, կիրակնօրյա, վաղորդյան, որմիզդուխտ, օրըստօրե, նախորոք, չօգնել, չոգևորել, բնօրինակ, գիշերօթիկ, նորաոճ, շաբաթօրյակ, չօգտվել, ողոքել, երկարօրյա, չարորակ:

Շարունակել կարդալ “Հայոց լեզու”
Անգլերեն

My school trips

We went on a lot of trips with my school. We have seen many interesting structures while traveling. One of the most memorable trips was the Garni Geghard. The nature was very beautiful there. I have not yet traveled with the school, which will take a few days but I will definitely participate. In our school there are also trips abroad, for example, Georgia, France. I would like to have the opportunity to travel with school to South Korea and America.

Ուսումնական նախագծեր, Գրականություն, Uncategorized

Վահան Տերյան

  1. Վահան Տերյանի ստեղծագործություններից դուրս գրել 10-15 անծանոթ բառ և բացատրել բառարանի օգնությամբ։

    Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին

Սիրում եմ աչքերիդ տխրությունը խորին,
Անաղմուկ խոսքերիդ դաշնակները հիվանդ,
Կուսական ամոթխած փայփայանքըդ, որ իմ
Սև օրերն է օրրում խնդությամբ հնազանդ։

Խոսքերըդ կարկաչող, որպես նուրբ մի զգեստ,
Ստվերում են սրտիդ գաղտնիքները սիրուն,—
Քո հոգին չի սիրում մերկություն անհամեստ,—
Դու այնպես ես սիրում, կարծես թե չես սիրում։

Հեռավոր երկրի պես հմայող է հոգիդ,
Անուշ են խոսքերըդ, ժպիտներդ աղջկա,—
Մանկական անպաճույճ երգի պես միամիտ,
Դյութական, որպես այն, որ չըկա, որ չըկա…

Գիշերամութ

Մարգերում իչավ թովիչ կիսամութ,—
Աշխարհը նորից խորունկ է և լայն.
Սահեց լուսնյակի ցոլքը ծածանուտ,
Ու սև ջրերում աստղերը ելան…

Անհաս երկնքից ասեղ առ ասեղ
Ցուրտ ջրերի մեջ սուզվեցին նոքա,—
Դողացին, ընկան — այնտեղ ու այստեղ,
Հյուսեցին իրենց շրջանը ոսկյա…

Լսե՞լ ես արդյոք այս երգը քնքուշ,
Որ մեղմակարկաչ խոսում է չորս դին,
Իրար է խառնում երազ ու վերհուշ
Ու սիրտըդ պարզում քարին ու խոտին…

Լսե՞լ ես արդյոք այս երգը դյութող,
Երբ այրում է քեզ մի անուշ թախիծ,
Երբ քարն ես գրկում, օրհնում ջուր ու հող
Երբ հեկեկում ես անբարբառ բախտից…

ԻՐԻԿՆԱԺԱՄ

Շուտով կըլռե աղմուկը դաժան,
Ու սիրտըս կզգա քայլերդ փափուկ.
Դու նորից կիջնես, նուրբ իրիկնաժամ,
Քո խաղաղ մութով գգվող-խուսափուկ։
Տխուր թևերըդ անձայն կըփռես,
Կըգրկես հողը կանացի նազով,
Երկնքում անուրջ աստղեր կըվառես,
Կըլցնես հոգիս անուշ երազով։
Ցուրտ ցերեկներից հավիտյան դժգոհ՝
Սիրտս կարոտ է քո գգվանքներին.
Դու ինձ չես խաբում, քնքուշ երեկո,
Անուշ երեկո, մեղմ ու մտերիմ…
Կընստեմ անվերջ, կընստեմ մենակ,
Դու կըփարվես ինձ թևերով ճկուն,
Քնքուշ կըգգվես հույս ու հիշատակ,
Կըպարզես մեղմիկ ցոլքըդ իմ հոգուն։

ՀՐԱԺԵՇՏԻ ԽՈՍՔԵՐԻՑ

Ո՛չ տրտունջ, ո՛չ մրմունջ սգավոր,
Հեռացի՛ր, մոռացի՛ր ինձ հավետ.
Իմ ուղին միշտ մթին, մենավոր,
Կըգնամ իմ դժկամ ցավի հետ։
Ւմ ճամփան՝ անվախճան մի գիշեր,
Ւնձ շոյող ոչ մի շող չի ժպտա.—
Հեռացի՛ր, մոռացի՛ր, մի՛ հիշիր,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…
Հուսաբեկ, մութ ու մեգ թող լինի,
Ւմ վերև թող արև չըխնդա.
Լոկ երկունք, լոկ արցունք թող լինի,
Ինձ այդպես, քրոջ պես մի՛ գթա…


Դաշնակ- Եղանակ, երգ
Ամոթխած- Ամոթ զգացող, ամաչկոտ, պարկեշտ
Անպաճույճ-  Առանց զարդարանքի, պարզ, համեստ, անշուք
Թովիչ- Թովող, զրավիչ, հափշտակող
Ծածանուտ- Ծփացող, ծփուն, վետվետուն
Վերհուշ- Մտաբերվող հուշ՝ հիշողություն
Խուսափուկ- Խուսափող, խուսափանքի դիմող
Գգվանք- Փայփայանք
Տրտունջ- Դժգոհություն, անբավականություն մեկից՝ մի բանից
Մրմունջ- Մեղմ՝ ցածր ձայն
Դժկամ- Չկամեցող, չարակամ


Իրավունք, Uncategorized

Կանանց իրավունքներ և ֆեմինիզմ

Ֆեմինիզմը համարվում է պայքար իրավունքների հավասարության համար: Ֆեմինիզմի գլխավոր նպատակն է ընդունել, հարգել և հավասար իրավունքներ ընձեռնել բոլորին: Անկախ սեռից, տարիքից, կրոնից, օրենտացիայից, ռասսայից, մարմնի գույնից, ձևից և այլն…

Ես միանշանակ կողմ եմ ֆեմինզմին, քանի որ աշխարհում ոտնահարվում է կանանց իրավունքները: Մարդիկ ովքեր տեղյակ չեն ֆեմինիզմից ասում են, որ ֆեմինիզմը տղամարդկանց դեմ է, իրականում ֆեմինիզմի բուն նպատակն է ստեղծել հավասար իրավունքներ և տղամարդկանց և կանանց համար: Ֆեմինիզմի շնորհիվ կանայք ստացել են իրավունք հագնելու այն հագուստը, որը ցանկանում են, աշխատանքի իրավունք, ընտրություններին մասնակցելու իրավունք, քաղաքականությամբ զբաղվելու իրավունք, ուսման իրավունք և այլն… Չնայած նրան, որ որոշ երկրներում այդ իրավունքները ոտնահարված են: Կանայք ունեն այն բոլոր իրավունքները, ինչ որ տղամարդիկ և ոչ ոք իրավունք չունի քննադատելու: Ներկա պահին շատացել են բռնության և սպանության դեպքերը տղամարդկանց կողմից և ֆեմինիզմը նաև պայքարում է դրանց դեմ։

Իրավունք

Կանանց իրավունքներ

Կանանց իրավունքներ, ամբողջ աշխարհի կանանց ու աղջիկներին վերագրվող իրավունքներ ու իրավասություններ, որոնք հիմք են հանդիսացել 19-րդ դարում կանանց իրավունքների շարժման ու 20-րդ դարում ֆեմինիստական շարժման համար։ Որոշ երկրներում այս իրավունքներն ամրագրված են օրենքով, տեղական սովորույթներով ու վարվեցողությամբ, մինչդեռ այլ երկրներում դրանք անտեսված ու ճնշված են։ Մարդու իրավունքների ավելի ընդգրկուն պատկերացումներից տարբերվում են տղամարդկանց ու տղաների օգտին պատմական ու ավանդական կողմնակալության դեմ պահանջով, որն ուղղված է կանանց ու աղջիկների կողմից իրենց իրավունքներին տեր կանգնելուն։ Կանանց իրավունքներին առնչվող թեմաներն են՝ մարմնական ամբողջականության ու ինքնուրույնության իրավունքը, սեռական բռնությունից զերծ լինելու իրավունքը, կանանց ընտրական իրավունքը, պետական պաշտոն զբաղեցնելու իրավունքը, իրավական պայմանագրեր կնքելու իրավունքը, ընտանեկան իրավունքը, աշխատելու իրավունքը, արդար աշխատավարձի իրավունքը, վերարտադրողական իրավունքները, սեփականության իրավունքը և կրթություն ստանալու իրավունքը։

Պատմություն

1988 թ.-ին Հայաստանում կատարվող քաղաքական, ռազմական իրողություններ

Սպիտակի երկրաշարժ

1988 թվականի դեկտեմբերի 7-ին տեղական ժամանակով ժամը 11:41-ին, տեղի է ունեցել Սպիտակի երկրաշարժը Հայաստանի հյուսիսարևմտյան մասում: Երկրաշարժի ուժգնությունը կազմել է 6,8,-7,2 մագնիտուդ:

Ստորգետնյա հզոր ցնցումների հետևանքով կես րոպեում ավերվել է հանրապետության գրեթե ողջ հյուսիսային հատվածը, որտեղ ապրում էր շուրջ 1 մլն մարդ։ Երկրաշարժի էպիկենտրոնում՝ Սպիտակում, ցնցումների ուժգնությունը հասել է մինչև 9-10 բալ (ըստ ՄՍԿ-64՝ 12 բալանոց սանդղակի)։

Շարունակել կարդալ “1988 թ.-ին Հայաստանում կատարվող քաղաքական, ռազմական իրողություններ”
Հայոց լեզու

Գործնական քերականություն

Գործնական քերականություն

Ճշտի՛ր սխալ գործածված ժամանակաձևերը:

Դժվար է ասել, թե մեր ժամանակներում քանի՛ օր կպահանջվեր- կպահանջվի  աշխարհի բոլոր երկրներով անցնելու համար: Եթե ուղևորությունը կատարցի նավով ու գնացքով, մոտ երեսուն օր պետք կլիներ- կլինի:
Թերևս մի ուրիշ բան չկա, որ մարդկային կյանքի մեջ այնքան շատ փոփոխություն մտցներ- մտցրեց, որքան տրանսպորտը:
Ժյուլ Վեռնի «Ութսուն օրում աշխարհի շուրջը» վեպի լույս տեսնելուց շատ չէր անցել, երբ ամերիկացի մի լրագրող որոշում է – որոշեց իրականացնել Ֆիլեաս Ֆոգի ֆանտաստիկ մտահաղացումը:
Արդեն ստեղծել են տրանսպորտային թանկարժեք, բայց փոխարենը կատարյալ միջոցներ, որոնք ճանապարհների կարիք չեն զգա- չեն զգում:
Մի մարդ ընկերոջը մի սնդուկ արծաթ պահ տվեց ու գնաց ճանապարհորդության: Երբ վերադարձավ, գնաց իր ապրանքը վերցրեց, տուն բերեց: Բացեց ու ի՜նչ տեսավ… Սնդուկի մեջ միայն երկաթի կտորանք էր: Ի՞նչ անի- ինչ անել ինչպե՞ս անի- անել որ իր փողերը ետ բերի : Մտածեց, մտածեց ու հնարը գտավ: